«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Լա՛վ, մի՞թե Հ1 ում աշխատող մի թասիբով լրագրող չգտնվեց

Լա՛վ, մի՞թե  Հ1 ում աշխատող մի թասիբով լրագրող չգտնվեց
14.06.2024 | 08:44

Աբրահամ Գասպարյանի նկատմամբ երեկվա վայրագությունն արդարացում չունի։ Թողնես մինչև Վաշինգտոն կգոռան Հայաստանում ազատ խոսքի ու ժողովրդավարության մասին, իսկ լրագրողական համայնքի համերաշխության մասին վաղուց չեմ էլ ուզում խոսել։ Ինչպես երկիրն է պառակտված, այնպես էլ երկրի լրագրողական համայնքը։

Առաջին ալիք, մեր հարկերի հաշվին բարգավաճում եք, աշխատակազմին պարգևավճար տալիս, արտասահմանյան գործուղումներին անձնական հաճույքներ կազմակերպում։

Լա՛վ, մի՞թե Հ1 ում աշխատող մի թասիբով լրագրող չգտնվեց (հնաբնակներից հիմնականում ազատվել են), կանգներ ասեր` մեր նախկին գործընկերոջը խոշտանգել են, օրը ցերեկով ստորացրել, գլուխը վնասել, կողերը ջարդել, գոնե անձնական էջերում կես բառով ապաքինում մաղթենք։

Հանրայինին ժամանակին ամենամեծ վարկանիշն ապահոված լրագրողին Երևանում խոշտանգել են խոսքի ազատության համար։ Աբրահամի նման հեղինակություն ու քաղաքագիտական գիտելիքներ ու հմտություններ ունեցող հաշված մարդիկ կան մեր երկրում ու այդ մարդիկ, այո՛, ի վերջո հաղթելու են տգիտությանն ու երկիրը հանելու անդունդից, չկասկածեք։

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հ.Գ.1

Տեղադրում եմ Հանրայինի ժամանակի ամենառեյտինգային հաղորդումներից մեկի` «Օրակարգի» հաղորդավար Աբրահամ Գասպարյանի հետ հարցազրույցը։

Այո, «Օրակարգի» Աբրահամն ապաքինվելու է ու թելադրի հայկական իր օրակարգը։

Հ.Գ.2

Դիտվել է՝ 2806

Մեկնաբանություններ